Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները արյուն են հանձնել

 Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները արյուն են հանձնել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի Գյումրիի եւ Երեւանի կայազորների 400-ից ավելի զինծառայողներ, քաղաքացիական անձնակազմի ու նրանց ընտանիքների անդամներ շուրջ 200 լիտր արյուն ու դրա բաղադրիչներ են հանձնել հանրապետությունում դրանց կարիքն ունեցողների համար: Ռուսական զորամիավորումում արյուն հանձնելու ավանդական միջոցառումն անցկացվել Է արդեն հինգերորդ անգամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ռազմակայանի Գյումրիում գտնվող կլինիկական հոսպիտալում արյունը վերցրել են բարձր որակավորում ունեցող բուժաշխատողները: Բուժհաստատության սրահում արյուն հանձնող դոնորների համար կազմակերպվել Է լուսանկարների ցուցահանդես եւ ներկայացվել Է դոնորական օգնություն ցուցաբերելու իրազաննական ձեռնարկ, որոնք նպատակամղված են արյան դոնորության խնդիրների լուսաբանմանը:

Միջին հաշվով արյուն տալու ցանկություն հայտնածներից յուրաքանչյուրն անհատույց մոտավորապես 400 միլիգրամ արյուն Է հանձնել: Լաբորատորիայում արյան ստուգումից հետո այն կփոխանցվի Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններին՝ դրա կարիքն ունեցող բնակիչներին օգնելու համար:  

«Պետք Է ձգտել այն բանին, որ Հայաստանում, ինչպես եւ քաղաքակիրթ բոլոր երկրներում, դոնորությունը լինի կամավոր ու անհատույց»,-նշել Է ռուսական ռազմակայանի բժշկական ծառայության պետ, բժշկական ծառայության մայոր Մաշրաբ Մադալիեւը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am