Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ֆրանսիան ավելի քան 100 մլն եվրո կհատկացնի Էբոլա տենդի դեմ պայքարելու համար

Ֆրանսիան ավելի քան 100 մլն եվրո կհատկացնի Էբոլա տենդի դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են ավելի քան 100 մլն եվրո տրամադրել Էբոլա տենդի դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որը տարածվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ կայածած երկրի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքների հիման վրա:

«Ֆրանսիան այն երկրների թվում է, որոնք առավել ակտիվորեն են դիմակայում Էբոլայի համաճարակին, որն աննախադեպ չափերի է հասել Արեւմտյան Աֆրիկայում: Խորհրդի նիստի ընթացքում Հանրապետության նախագահը որոշում է ընդունել ուժեղացնել աջակցությունը Գվինեային՝ ավելի քան 100 մլն եվրոյի չափով միջոցներ հավաքելով գործողությունների ենթադրվող ծրագիրն իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այդ ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է պատրաստել մասնագետների, Գվինեայում շարք մտցնել երկու նոր բժշկական կենտրոն, երկրում հիվանդանոց բացել վիրուսով վարակված տեղի բուժանձնակազմի համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հոկտեմբերի 19-ի դրությամբ հինգ երկրներում, որտեղ հայտնաբերվել է Էբոլայի վիրուսը, գրանցված է վարակման 9936 եւ մահվան 4877 դեպք: Այս տվյալները վերաբերում են Գվինեային, Լիբերիային, Սիեռա Լեոնեին, Իսպանիային եւ ԱՄՆ-ին: Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել է Նիգերիայում եւ Սենեգալում համաճարակի ավարտվելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am