Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ռոուհանին հնարավոր է համարում «վեցյակի» հետ համաձայնության ձեռքբերումը սահմանված ժամկետում

Ռոուհանին հնարավոր է համարում «վեցյակի» հետ համաձայնության ձեռքբերումը սահմանված ժամկետում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, թե հնարավոր է համարում իրանական միջուկային հարցի շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» հետ համաձայնության ձեռքբերումը ավելի վաղ սահմանված ժամկետում՝ մինչեւ նոյեմբերի 24-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ռոուհանին ընդգծել է, որ «վեցյակի» հետ համաձայնության հասնելը դյուրին չէ, բայց այդ նպատակն իրագործելու ուղղությամբ «լավ քայլեր են արված»: Բացի այդ, նրա խոսքով, «ձեռք բերված փորձը ցույց է տալիս, որ համաձայնություն կարելի է հասնել», հոկտեմբերի 23-ին հաղորդել է ԻՌՆԱ իրանական գործակալությունը:

Հոկտեմբերի 22-ին փորձագետների մակարդակով Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ են սկսվել Թեհրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» միջեւ: Հանդիպմանը մասնակցում են Իրանի ԱԳ նախարարության տնտեսական եւ միջազգային հատուկ հարցերի գլխավոր տնօրեն Համիդ Բայդի Նեժադը եւ Ստեֆան Քլեմենտը, որը Քեթրին Էշթոնի ավագ խորդականն Է: Բանակցությունների ընթացքում պլանավորվում Է քննարկել համաձայնագրի մնացած կետերը եւ կարգավորել տարաձայնություններ առաջացնող հարցերը:

«Վեցյակի» եւ Իրանի կոնսուլտացիաների նախորդ՝ թվով ութերորդ փուլը կայացել Է հոկտեմբերի 16-ին Վիեննայում: Այն դարձել Է ամենակարճը: Կողմերը (Ռուսաստան, ԱՄՆ, ՉԺՀ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա եւ Իրան) խորհրդակցել են շուրջ վեց ժամ եւ ընդհանուր լիագումար նիստ անցկացրել բանակցությունները համակարգողի՝ ԵՄ-ի արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ղեկավարությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am