Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լիբանանում ապաստանած սիրիահայ ընտանիքիներին օգնություն է տրամադրվել

Լիբանանում ապաստանած սիրիահայ ընտանիքիներին օգնություն է տրամադրվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանահայ օգնության խաչի շրջանային վարչության նախաձեռնությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի մարմնի համագործակցությամբ միջազգային ՕՐԱ կազմակերպության տրամադրած նպաստները բաժանվել են սիրիահայ 350 գաղթական ընտանիքների, որոնք ապաստանել են Լիբանանում: Այս մասին  «Արմենպրես»-ը տեղեկացավ լիբանանյան «Ազդակ» օրաթերթից:

Սա արդեն երրորդ անգամն է, որ Լիբանանահայ օգնության խաչի միջոցով նմանօրինակ օգնություն է բաժանվում: Նպաստների տրամադրման դասավորումը տեղի է ունեցել Հայաստան համահայկական հիմնադրամի Գերմանիայի մարմնի ատենապետ Ջիլբեր Մոմջյանի միջոցով, ով անձամբ ներկա է գտնվել նպաստաբաշխումի աշխատանքներին: Նա նշել է, որ միջազգային ՕՐԱ կազմակերպությունը փորձել էր մեծաքանակ մարդասիրական օգություն հասցնել Հալեպ, սակայն Հալեպի մուտքի մոտ ամբողջ օժանդակությունը ընկել էր զինված խմբավորումների ձեռքը: Դրանից հետո կազմակերպությունն ավելի նպատակահարմար է գտել, որ Լիբանանում ապաստանած սիրիահայերին նպաստը հանձնվի Լիբանանահայ օգնության խաչի միջոցով:

Նպաստների բաշխման աշխատանքներում իր դերակատարությունն է ունեցել հայկական երեսփոխանական գրասենյակի անձնակազմը: Նպաստառուների ցանկերը պատրաստվել են հայ համայնքի միջբարեսիրական հաստատությունների ժողովում ընդգրկված բարեսիրական կազմակերպությունների անվանացանկերի հիման վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am