Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում կառավարման ճգնաժամ չկա. Հովիկ Աբրահամյան

Հայաստանում կառավարման ճգնաժամ չկա. Հովիկ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաձայն չէ ընդդիմության պնդումների հետ, թե Հայաստանում կառավարման ճգնաժամ կա: Ազգային ժողովում լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ընդդիմությունը պնդում է, որ Հայաստանում կառավարման ճգնաժամ կա, նա նշեց, որ նման բան չկա: «Որտե՞ղ կա  կառավարման ճգնաժամ։ Դուք տեսնո՞ւմ եք որևէ  հարց, որը մենք չենք կարողանում կառավարել։ Մենք շատ լավ կառավարում ենք, դեռ նույնիսկ փորձում ենք մեր լիազորությունները, մեր պոտենցիալը 100%-ով օգտագործել։ Եվ մենք առաջիկայում ավելի արդյունավետ ենք կառավարելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց Աբրահամյանը:

Նա ընդգծեց, որ կառավարությունն այսօր հակված է առկա խնդիրներին տալ լուծում, որովհետև կան բազմաթիվ, մասնավորապես, սոցիալական խնդիրները, որոնցից էլ ածանցվում է արտագաղթը, աղքատությունը։ «Մենք պետք է ձեռնամուխ լինենք աղքատության ու արտագաղթի նվազեցմանը»,- ասաց Աբրահամյանը։

Անդրադառնալով փոխվարչապետի թափուր պաշտոնի հարցին՝ Հովիկ Աբրահամյանն հայտնեց, որ այդ հարցը դեռևս որևէ մեկի հետ չի քննարկել:

Հարցին` ինքը ցանկանո՞ւմ է, որ Գագիկ Ծառուկյանը նախագահ դառնա, վարչապետը պատասխանեց, որ այս պահին կոռեկտ չէ այդ  մասին խոսել, քանի որ գործող նախագահը դեռ 4 տարի ունի աշխատելու:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am