Հայաստանում կառավարման ճգնաժամ չկա. Հովիկ Աբրահամյան
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաձայն չէ ընդդիմության պնդումների հետ, թե Հայաստանում կառավարման ճգնաժամ կա: Ազգային ժողովում լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ընդդիմությունը պնդում է, որ Հայաստանում կառավարման ճգնաժամ կա, նա նշեց, որ նման բան չկա: «Որտե՞ղ կա կառավարման ճգնաժամ։ Դուք տեսնո՞ւմ եք որևէ հարց, որը մենք չենք կարողանում կառավարել։ Մենք շատ լավ կառավարում ենք, դեռ նույնիսկ փորձում ենք մեր լիազորությունները, մեր պոտենցիալը 100%-ով օգտագործել։ Եվ մենք առաջիկայում ավելի արդյունավետ ենք կառավարելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց Աբրահամյանը:
Նա ընդգծեց, որ կառավարությունն այսօր հակված է առկա խնդիրներին տալ լուծում, որովհետև կան բազմաթիվ, մասնավորապես, սոցիալական խնդիրները, որոնցից էլ ածանցվում է արտագաղթը, աղքատությունը։ «Մենք պետք է ձեռնամուխ լինենք աղքատության ու արտագաղթի նվազեցմանը»,- ասաց Աբրահամյանը։
Անդրադառնալով փոխվարչապետի թափուր պաշտոնի հարցին՝ Հովիկ Աբրահամյանն հայտնեց, որ այդ հարցը դեռևս որևէ մեկի հետ չի քննարկել:
Հարցին` ինքը ցանկանո՞ւմ է, որ Գագիկ Ծառուկյանը նախագահ դառնա, վարչապետը պատասխանեց, որ այս պահին կոռեկտ չէ այդ մասին խոսել, քանի որ գործող նախագահը դեռ 4 տարի ունի աշխատելու:
- Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր ստորագրել
- Մխիթար Հայրապետյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարար
- ՀՀ վարչապետն անդրադարձել է պաշտոնական Բաքվի կողմից առաջ քաշվող
«Արևմտյան Ադրբեջան» թեզին
- Վաշինգտոնը որևէ ապացույց չունի Պեկինի կողմից Մոսկվային զենք
մատակարարելու վերաբերյալ. Բլինկեն
- ՊՆ հրապարակած տեսանյութում երևում է, ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ
զինծառայողները սադրանքի դիմում ու կրակում ՀՀ ԶՈՒ զինծառայողների
ուղղությամբ