Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շվեյցարիայում կալանադրվել են Բերեզովսկու հաշիվները

Շվեյցարիայում կալանադրվել են Բերեզովսկու հաշիվները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի իշխանությունները կալանք են դրել բանկային հաշիվների վրա, որոնց փաստական տերը հանգուցյալ գործարար Բորիս Բերեզովսկին Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է իրադրությանը ծանոթ մի աղբյուր:

«Խոսքը 21 միլիոն շվեյցարական ֆրանկի չափով հաշիվների մասին Է: Կալանքը դրվել Է Ռուսաստանի Գլխավոր դատախազության պահանջով»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Նա նշել Է, որ այդ փողերը, ինչպես ենթադրվում Է, պետք Է վերադարձվեն Ռուսաստան՝ որպես Բերեզովսկու գործողություններից տուժածների փոխհատուցում:

Բորիս Բերեզովսկին մահացել Է Մեծ Բրիտանիայում 2013 թվականի մարտի 23-ին: Ինչպես նույն տարվա սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում կայացած դատական նիստում հայտնել են իրավաբանները, ձեռնարկատիրոջ պարտքերը նրա մահվան պահին կազմում Էին 483 մլն դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am