Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

UWC-ի Հոնկոնգի քոլեջի հայ աշակերտները հայկական դոլմա են պատրաստել

UWC-ի Հոնկոնգի քոլեջի հայ աշակերտները հայկական դոլմա են պատրաստել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգում գործող UWC (Միացյալ աշխարհի քոլեջներ) Լի Պո Չունի քոլեջում սովորող հայ աշակերտները մյուս երկրներից ժամանած երեխաների հետ միասին հայկական դոլմա են պատրաստել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայ աշակերտները միաժամանակ օտերերկրյա ուսանողներին սովորեցրել են հայկական պարերը, որոնք նրանք կատարել են միասին:

UWC-ը (Միացյալ աշխարհի քոլեջներ) հիմնադրվել է 1962 թ.: Կրթական մեծ փորձի վրա հիմնված UWC ծրագրերի նպատակն է ամբողջ աշխարհից ուսանողների կրթությունը կազմակերպել՝ ոգեշնչելով նրանց ստեղծելու նոր ապագա: UWC դպրոցներում և քոլեջներում աշակերտները ոչ միայն սովորում են միջմշակութային միջավայրում և բացահայտում աշխարհը, այլ նաև իրենց մեջ կերտում են պատասխանատվության և փոխադարձ օգնության զգացում: Ներկայումս, UWC համակարգում գործում են աշխարհի տարբեր երկրներում տեղակայված 14 դպրոցներ և քոլեջներ: Յուրաքանչյուր տարի, UWC ծրագրերով ուսանում են շուրջ 7500 աշակերտ: Սկսած 1962 թ.՝ UWC դպրոցներում և քոլեջներում տարբեր ծրագրերով ուսանել են ավելի քան 50 000 աշակերտներ՝ 181 երկրներից: Տարբեր երկրներից աշակերտներ ընտրվում են քոլեջներ իրենց երկրի Ազգային կոմիտեների կողմից: Ներկայումս, UWC համակարգում աշխատում են աշխարհի տարբեր երկրներում 140 Ազգային կոմիտեներ: Ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ ելնելով դիմորդի անհատական արժանիքներից և ձեռքբերումներից: 

Հոկտեմբերի 11-ին Հայաստանում պաշտոնապես բացվեց համակարգի UWC Դիլիջան քոլեջը, որտեղ աշխարհի 48 երկրից սովորելու է եկել 96 աշակերտ:  



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am