Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ռուսաստանի քաղաքականությունը փոխում է աշխարհի քարտեզի գույները. Մարգվելաշվիլի

Ռուսաստանի քաղաքականությունը փոխում է աշխարհի քարտեզի գույները. Մարգվելաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի քաղաքականությունն «ամեն օր փոխում է աշխարհի քաղաքական քարտեզի գույները»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է Ճապոնիայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա գտնվում է պաշտոնական այցով: Նախագահի ելույթը հաղորդվել է վրացական հեռուստաալիքների եթերում:

«Այդ քաղաքականությունն ամեն օր փոխում է աշխարհի քարտեզը: Քարտեզի գույները փոփոխվում են այն տեսությունների հիման վրա, որոնք ստեղծվում են Մոսկվայում: Ղրիմն այժմ այլ գույն ունի, Դոնեցկը եւ Լուգանսկը՝ նույնպես: Այլ գույներ ունեին նաեւ Աբխազիան եւ այպես կոչված Հարավային Օսիան: Այժմ նրանք դարձյալ փորձում են փոխել այդ գույները»,- ասել է Մարգվելաշվիլին:

«Քարտեզի գույների նման անկայունությունը ժամանակակից աշխարհում խնդիրներ է ստեղծում ամբողջ տարածաշջանի անվտանգության համար»,- նշել է Վրաստանի նախագահը: Ընդսմին նա հայտարարել է, որ «հակամարտությունները ոչ մի լավ բան չեն բերի Ռուսաստանին», հաղորդել է «Նովոստի Գրուզիան»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am