Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՎԶԵԲ-ը վերահաստատել է Հայաստանի հետ համագործակցության հետագա ծրագրերը

ՎԶԵԲ-ը վերահաստատել է Հայաստանի հետ համագործակցության հետագա ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահի առաջին տեղակալ Ֆիլիպ Բենեթին: Հոկտեմբերի 20-ին կայացած հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, էկոնոմիկայի նախարարության տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը, ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը, ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի գծով կառավարիչ-տնօրեն Ֆրանսիզ Մալիժը և ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը:

Ինչպես ««Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին` նախարար Կարեն Ճշմարիտյանը բարձր է գնահատել Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև հաստատված երկարամյա արդյունավետ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ առաջիկայում տարբեր ոլորտներում ավելի խորը համագործակցության հնարավորություններ կլինեն:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` ՎԶԵԲ նախագահի առաջին տեղակալ Ֆիլիպ Բենեթը նշել է, որ, Հայաստանի համար նոր զարգացումներով և իրողություններով պայմանավորված, բանկը ցանկություն ունի վերահաստատելու համագործակցության օրակարգը և հետագա ուղիները: Նա նաև նշել է, որ ՎԶԵԲ-ի համար արդիական են մնում Հայաստանում տեղական արժույթով ռեսուրսների հասանելիության բարձրացումը, մունիցիպալ ենթակառուցվածքների բարելավումը, ֆինանսական միջնորդությունների ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ անկախ ԵՏՄ անդամ դառնալու հանգամանքից, Հայաստանը շարունակում է համագործակցությունը Եվրոպական միության հետ:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները, այդ համատեքստում ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող և նախատեսվող ծրագրերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am