Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվս 16 սիրիացիներ են հայտնվել են ԵՄ-ի սև ցուցակում

Եվս 16 սիրիացիներ են հայտնվել են ԵՄ-ի սև ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կրկին խստացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հոկտեմբերի 20-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը` Լյուքսեմբուրգում 28 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում: Համաձայն տեղեկության՝ ևս 16 սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ, այդ թվում` 11 նախարարներ ընգրկվել են սև ցուցակի մեջ: Նոր սահմանափակումները ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 21-ին: Եվրամիության խորհուրդը այդ մարդկանց մեղադրել է Սիրիայում բռնություններին մասնակցության կամ Բաշար ալ Ասադի համակարգի հետ մոտ լինելու մեջ:

2012թ.-ին, սև ցուցակում էին հայտնվել Սիրիայի Նախագահն ու նրա ընտանիքի անդամները:

Եվրամիության սև ցուցակները աշխարհի բոլոր երկրների համար կազմվում են մեկ սկզբունքով.  ցուցակում ընդգրկված անձանց արգելվում է մեկնել Եվրամիության երկրներ, և սառեցվում են նրանց ֆինանսական հաշիվները ԵՄ-ի երկրներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am