Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տարոն Մարգարյանը հանդիպել է գերմանական Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ

Տարոն Մարգարյանը հանդիպել է գերմանական Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առանձնակի կարևորելով Գերմանական կարմիր խաչի հետ փոխգործակցության ընդլայնումն ու սոցիալական նշանակության ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի և մարդասիրական կարևոր առաքելության համար: «Սոցիալական ծրագրերը քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթություններից են, և մենք մշտապես պատրաստ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերելու: Վստահեցնում եմ, որ այսուհետ էլ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում շարունակելու աջակցել սոցիալական կարևոր նշանակություն ունեցող բարեգործական Ձեր բոլոր նախաձեռնություններին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության  ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեն նշել է, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցությունն այսուհետ ևս կլինի շարունակական: «Բարեգործությունն առավել նպատակային է դառնում, երբ առկա է տեղական ինքնակառավարման մարմնի գործուն աջակցությունը, առավել ևս, երբ անձամբ քաղաքապետն է իր վերաբերմունքով նպաստում դրա արդյունավետ իրականացմանը: Քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է մեզ համար, ինչի վառ ապացույցը նաև այն աջակցությունն է, որ ըստ ամենայնի Երևանի քաղաքապետարանը ցուցաբերել և ցուցաբերում է իրականացվող սոցիալական ծրագրերին»,-ընդգծել է Կառլ-Հայնց Շայդեն:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերի 22-ին Գերմանական կարմիր խաչ կազմակերպության հովանու ներքո գործող «Գթության խոհանոցի» 21-րդ տարեշրջանի հերթական բացմանը: Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ իրականացվող սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրից օգտվում են շուրջ 400 սոցիալապես անապահով շահառուներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am