Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Լույս է տեսել «Հայոց ցեղասպանությունը. լեզվատեսչական մեկնակետ» անգլերեն աշխատությունը

Լույս է տեսել «Հայոց ցեղասպանությունը. լեզվատեսչական մեկնակետ» անգլերեն 
աշխատությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատահական չէ, որ «Հայոց ցեղասպանությունը. լեզվատեսչական մեկնակետ» (The Armenian Genocide: A Linguocognitive Prespective) գիրքն անգլերեն է և նվիրված է հակահայկական քարոզչության դեմ պայքարին: Այս մասին հոկտեմբերի 20-ին գրքի շնորհանդեսին նշեց գրքի հեղինակ, ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Սեդա Գասպարյանը:

«Կարևորելով լեզվաճանաչողաբանության մեջ լեզվի և մտածողության միասնության հաստատված և կարևոր դրույթը, եկել եմ այն եզրակացության, որ կան մեկնաբանություններ, որոնք աղավաղում  են Հայոց ցեղասպանության հարցը, դա ներկայացնում են գլխիվայր շրջված և իրականացնում հակահայկական քարոզչություն  միջազգային հանրության առջև: Այս գիրքը յուրօրինակ է նրանով, որ այստեղ լեզուն ընտրվում է որպես ելակետ ուսումնասիրության համար. լեզվական փաստերի ուսումնասիրությունը օգնում է դեմն առնել պատմաքաղաքական աղավաղումների և հակահայկական քարոզչության տարբեր մոտեցումների», - ընդգծեց Սեդա Գասպարյանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կարծիքով` բացի լեզվաբանականից` այս գրքի արժանիքներից է այն, որ այն վերաբերում է ցեղասպանության խնդրին: Նա նշեց, որ այն նորույթ է, և լեզվաբանության ու պատմագրության դեռ չի հանդիպել նմանատիպ գրքի, որը «մի քանի գիտությունների հանդիպման կետ» է:

Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանի կարծիքով` գրքում կատարված է երեք տեսակի կարևոր վերլուծություն. լեզվաբանական, երբ լեզվական միավորը վերցվում է իր իմաստային բառարանային դիտանկյունից և դիտարկվում է ամբողջական իմաստաբանական դաշտում, գործաբանական և ճանաչողական, քանի որ վերլուծված են տարբեր քաղաքական գործիչների ելույթները:

«Շատ եմ կարևորում, այն, որ գիրքը գրված է անգլերեն, պարզ լեզվով, ինչը կօգնի աշխարհին իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում եղեռնը և ինչու մենք այն պետք է կոչենք այդպես: Մեր պատմության այս էջերի մասին հարյուր տարի է, արդեն խոսվում և գրվում է, սակայն այս գրքում մենք տեսնում ենք Եղեռնի և դրա արդյունքների մասին այնպիսի մոտեցումներ, որոնց շատերս ուշադրություն չէինք դարձնում», - ընդգծեց Գայանե Գասպարյանը:

Պրոֆեսոր Սեդա Գասպարյանը հեղինակ է բազմաթիվ հայերեն, անգլերեն և ռուսերեն հրապարակումների, որոնց վերաբերում են նաև Հայ դատին, պատմագիտական աշխատաությունների լեզվաբանական քննությանը՝ լեզվաճանաչողական դիրքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am