Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է, բայց շինարարությունը նվազել

Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է, բայց շինարարությունը նվազել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014 թվականի հունվար-սեպտեմբերին 4,3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Կրկին անկում է ապրել շինարարության ոլորտը, որն այս տարեսկզբից վերագտել էր աճի միտումը ֆինանսատնտեսական ճգնաժամի անկումից հետո: Շինարարության ծավալը նվազել է 2,4 տոկոսով (244 միլիարդ 103,8 միլիոն դրամ): Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2,5 տոկոսով անկում է գրանցվել ինն ամիսների ցուցանիշով:

2013թ. հունվար-սեպտեմբերի համեմատ այս տարի ծառայությունների ծավալն աճել է 6,8 տոկոսով և կազմել 794 միլիարդ 881,1 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 6,9 տոկոսով` կազմելով 701 միլիարդ 085 մլն դրամ: Առեւտրի շրջանառությունն աճել է 5,2 տոկոսով և կազմել 1 տրիլիոն 642 մլրդ 472,3 մլն դրամ:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 918 միլիարդ 971,4 միլիոն դրամ, 1,7 տոկոսով աճել է 2013թ. հունվար-սեպտեմբերի ցուցանիշից: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7,6 տոկոսով (165 հազար 363 դրամ): Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2013թ. հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 3,9 տոկոսով (4 միլիարդ 300,5 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 1,9 տոկոսով (1 միլիարդ 109,2 մլն դոլար), իսկ ներմուծումը` 4,6 տոկոսով (3 միլիարդ 310,8 մլն դոլար):

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-սեպտեմբերին եղել է 410,78: Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am