Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Կանադան Էբոլա վիրուսի դեմ 800 փորձարարական պատրաստուկ կհատկացնի ԱՀԿ-ին

Կանադան Էբոլա վիրուսի դեմ 800 փորձարարական պատրաստուկ կհատկացնի ԱՀԿ-ին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի իշխանությունները մտադիր են Էբոլա վիրուսի դեմ փորձարարական պատրաստուկներ մատակարարել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստին: 

«Հոկտեմբերի 20-ին 800 փորձարարական պատրաստուկ կուղարկվի Ժնեւում ԱՀԿ-ի կենտրոնակայան»,-հաղորդել է Reuters գործակալությունը:

Կանադայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել Է, որ ԱՀԿ-ն կտնօրինի պատրաստուկների հետագա բաշխումը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ հիվանդության բռնկման դեմ պայքարի պատրաստվող առաջին միջոցների մեկը կլինեն ամերիկյան NewLink Genetics ընկերության VSV-EBOV պատրաստուկները, որոնք մշակել են Կանադայի միկրոկենսաբանության պետական լաբորատորիայի գիտնականները: Այս եւ Մեծ Բրիտանիայի GlaxoSmithKline (GSK) դեղագործական հսկայի պատրաստուկը աջակցություն են ստանում ԱՀԿ-ի կողմից:

Կազմակերպությունը հայտարարել Է, որ եթե պատրաստուկների անվտանգությունն ապացուցվի, դրանք պետք Է բուժաշխատողներին տրամադրվեն մինչեւ նոյեմբեր, իսկ լայն օգտագործման համար՝ մինչեւ 2015 թվականի սկիզբը:

Ավելի վաղ Reuters-ը հաղորդել Է, որ Էբոլայի դեմ փորձարարական դեղամիջոց արտադրած չինական Sihuan Pharmaceutical Holdings Group Ltd դեղագործական ընկերությունը աֆրիկյան երկրներ Է ուղարկել JK-05 պատրաստուկի մի քանի հազար չափաբաժին՝ մահացու վտանգավոր տենդի դեմ պայքարելու համար: Սկզբնապես պատրաստուկը կօգտագործվի տարածաշրջանում աշխատող չինացի բժիշկների կողմից՝ վիրուսով վարակվելու դեպքում, հետագայում պլանավորվում են կլինիկական փորձարկումներ, այդ թվում եւ աֆրիկացի հիվանդների վրա:

JK-05 փորձարարական պատրաստուկը մշակվել Է Չինաստանի Ռազմական բժշկության ակադեմիայի կողմից արտակարգ հանգամանքներում երկրի բանակի կողմից դրա օգտագործման համար: Այժմ Sihuan դեղագործական ընկերությունը ձգտում Է հասնել շուկային դեղամիջոցի մատակարարման:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տեղեկատվության համաձայն՝ ներկայում այդ վիրուսով վարակվածների թիվը 9 հազար 814 Է, շուրջ 4,5 հազար մարդ մահացել Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am