Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ն հրաժարվում Է ՀԱՊԿ-ի հետ համագործակցելուց. Լավրով

ՆԱՏՕ-ն հրաժարվում Է ՀԱՊԿ-ի հետ համագործակցելուց. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն գաղափարախոսական նկատառումներով հրաժարվում Է ՀԱՊԿ-ի հետ համագործակցել Աֆղանստանի իրադրության կայունացման գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 20-ին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«ՆԱՏՕ-ի մեր գործընկերները տասը տարի համառորեն հրաժարվում Էին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ աշխատանքային փոխգործակցություն հաստատելու մեր առաջարկություններից, չնայած այն բանին, որ դա կլիներ բնական միավորում»,-ասել Է Լավրովը՝ Մոսկվայում հանդես գալով բաց դասախոսությամբ:

Նա հավելել Է, որ ՆԱՏՕ-ն ուժերի հենքն Էր ապահովում Աֆղանստանի ներսում, իսկ ՀԱՊԿ-ն կանոնավոր կերպով հակաահաբեկչական եւ թմրանյութերի տարածման դեմ պայքարի գործողություններ Է անցկացնում այդ երկրի սահմանների արտաքին պարագծով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am