Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բերիո թեմի առաջնորդն ԱՄՆ-ում այցելել է Վահան և Անուշ Շամլյան ազգային վարժարան

Բերիո թեմի առաջնորդն ԱՄՆ-ում այցելել է Վահան և Անուշ Շամլյան ազգային 
վարժարան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցելությամբ ԱՄՆ-ում գտնվող Բերիո թեմի առաջնորդ Տ. Շահան Արք. Սարգիսյանը և ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Մուշեղ Արք. Մարտիրոսյանը ազգային վարչության փոխատենապետ դոկտ. Տիգրան Պապիկյանի ընկերակցությամբ այցելել են Վահան և Անուշ Շամլյան ազգային վարժարան, որտեղ նրանց ջերմորեն դիմավորել են տնօրինությունը, անձնակազմը և աշակերտները:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Վարժարանի տնօրենի և փոխտնօրենի ընկերակցությամբ նրանք այցելել են վարժարանի բաժիններ, ապա հանդիսասրահում աշակերտները գեղեցիկ միջոցառումով պատվել են հարգարժան հյուրերին: Իրենց ողջույնի խոսքն են ասել վարժարանի տնօրենը, աշակերտական խորհրդի նախագահը:

Շահան Սրբազանը բարձր է գնահատել աշակերտների և ուսուցիչների կեցվածքը՝ նշելով հայ կրթական հաստատությունների դերն ու կարևորությունը մեր մշակույթի պահպանման և նոր սերնդի դաստիարականության գործում: Նա նկարագրել է այն տխուր վիճակը, որը տիրում է Հալեպի հայկական դպրոցներում և աշակերտներին հորդորել է փառք տալ Աստծուն, որ ապրում են հանգիստ պայմաններում: «Դուք վայելում եք բազմաթիվ բարիքներ, լավ կլինի որ դրանցից բաժին հատկացնեք Սիրիայի ձեր քույրերին ու եղբայրներին»,-նշել է Սրբազանը: Արևմտյան թեմի առաջնորդը բարձր է գնահատել ընդունեությունը և աշակերտների պատրաստած միջոցառումը:  Նա շեշտել է Շահան Սրբազանի այցելության կարևորությունը՝ բացատրելով, թե ինչպիսի դաժան պայմաններում է դպրոց հաճախում Հալեպի հայ աշակերտը: Նա կոչ է արել միասնաբար բացականչել. «Մենք են սիրիահայ աշակերտները»:

Այցելությունն ավարտվել է Սրբազան Հայրերի աղոթքով: Շահան Սրբազանին հանձնվել է հուշանվեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am