Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջում բացվել է Մոնսերատ Կաբալյեի անվան դասարան

Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջում բացվել է Մոնսերատ 
Կաբալյեի անվան դասարան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան պետական երաժշտական քոլեջում հյուրընկալել են իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, քոլեջի սաները Մոնսերատ Կաբալյեին ծաղիկներով ու ծաղկեփնջերով են դիմավորել, որից հետո նրան ուղեկցել են երաժշտական կրթօջախի նորակառույց մասնաշենքում նրա անվամբ բացված երգեցողության մասնագիտացված դասարան։

Այնուհետև մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը, երաժշտական քոլեջի տնօրեն Կարինե Դադամյանը շնորհակալություն հայտնելով Մոնսերատ Կաբալյեին այցի համար՝ հույս են հայտնել, որ այն խթան կհանդիսանա Արցախում օպերային երգեցողության զարգացման համար, քանի որայդ առումով առկա են համապատասխան տվյալներ և ներուժ։ Երգչուհին հավաստիացրել է, որ կաջակցի Արցախում օպերային արվեստի զարգացմանն ուղղված բոլոր մտահղացումներին։ «Առաջիկայում բոլորը կլսեն ձեր օպերային երգի մասին, և կիրականան ձեր բոլոր հույսերը»,- ասել է Մոնսերատ Կաբալյեն։

Սայաթ Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի սաների կատարմամբ երգչուհու ունկնդրությանն են ներկայացվել աշխարհահռչակ երգահանների ստեղծագործություններ: Քոլեջի տնօրեն Կարինե Դադամյանը տեղեկացրել է, որ Մոնսերատ Կաբալյեն վարպետության դասեր կանցկացնի քոլեջի՝ իր նախընտրած ուսանողների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am