Սպորտ

Բեռնարդ Շալանդը գոհ է խաղից, բայց ոչ արդյունքից

2 րոպեի ընթերցում

Բեռնարդ Շալանդը գոհ է խաղից, բայց ոչ արդյունքից

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Բեռնարդ Շալանդը գոհ է Սերբիայի հավաքականի դեմ Երեւանում կայացած խաղից, բայց ոչ արդյունքից:«Խաղից ես գոհ եմ, բայց ոչ արդյունքից: Ես մի փոքր հիսաթափված եմ, սակայն անկախ ամեն բանից` նաև գոհ եմ թիմից: Այո, մենք ունեինք պաշտպանության համար առյուծներ, իսկ հարձակման համար արծիվներ: Նրանք հրաշալի ֆուտբոլիստներ ունեին, սակայն մեր խաղը գրեթե անթերի էր: 1-0 հաշվի ժամանակ ամեն ինչ շատ բարդացավ: Ամեն դեպքում ես շատ հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով, նրանք ցույց տվեցին, որ մենք իսկական թիմ ենք: Այս խաղում ես կարողացա եփել այն ապուրը, որն ուզում էի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հետխաղյա ասուլիսի ժամանակ ասաց Շալանդը:

Վերջինիս խոսքով` թեպետ Ֆրանսիայի հետ խաղը ընկերական է, սակայն այն չի ընկալվում որպես ընկերական հանդիպում: «Ֆրանսիայի հետ խաղը մեզ համար նվեր չի լինի»,-աաց նա:

«Եթե Մովսիսյանը, Մխիթարյանը և Օզբիլիսը լինեին այսօր խաղադաշտում, ապա նույնությամբ կխաղային ինչպես այս խաղի ֆուտբոլիստները: Նրանք բոլորն ուզում են գնալ Ֆրանսիա: Այս խմբում ամեն բան հնարավոր է, յուրաքանչյուր թիմ կարող է հաղթել ամեն խաղում: Շատ հնարավոր է, որ մենք հավաքենք 11 միավոր»,-առանձնացրեց գլխավոր մարզիչը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը չկարողացավ պահպանել նվազագույն առավելություն սերբերի դեմ խաղում: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով և Հայաստանի հավաքականը նվաճեց իր առաջին միավորը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում