Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՄՕԿ-ը խոստանում է Բաքվի Եվրոպական խաղերում ապահովել համապատասխան ընդունելություն հայ մարզիկների համար

ՄՕԿ-ը խոստանում է Բաքվի Եվրոպական խաղերում ապահովել համապատասխան 
ընդունելություն հայ մարզիկների համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը վստահեցնում է, որ եթե Հայաստանը որոշի մասնակցել Բաքվում 2015 թվականին կայանալիք Եվրոպական խաղերին, ապա ՄՕԿ-ը  կապահովի համապատասխան ընդունելություն:

«Շատ կարևոր է, որ մարզիկները իրենց կարծիքը հայտնեն մասնակցության մասին, քանի որ այդ ամենը հենց նրանց համար է շատ կարևոր: Իսկ ինչ վերաբերում է ՄՕԿ-ին, ապա մենք երաշխավորում ենք, և ասում ենք, որ կապահովենք համապատասխան ընդունելություն, եթե, իհարկե, Հայաստանի ներկայացուցիչները որոշեն գալ Բաքվի խաղերին: Նրանց կվերաբերվեն մեծ հարգանքով և մեծ ուշադրությամբ, ինչպես մյուս 48 օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչներին»,-ասաց ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը:

Վերջինս լիահույս է, որ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահը մեծ շահագրգռվածություն կունենա Բաքվի խաղերին Հայաստանի մասնակցությամբ: «Ես բարձր եմ գնահատում Գագիկ Ծառուկյանի այն որոշումը, որ Բաքվի խաղերում Հայաստանի մասնակցության հարցը պետք է որոշվի ընդհանուր քննարկման միջոցով: Այս որոշումը կայացվել է իսկական օլիմպիական ոգով»,-եզրափակեց ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը:

Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականին։ Եվրոպական խաղերի համար նախատիպ են հանդիսացել Համաամերիկյան եւ Ասիական խաղերը:
Եվրոպական խաղերի ծրագրում կընդգրկվեն 15 օլիմպիական եւ 2 ոչ օլիմպիական մարզաձևեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am