Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Հայաստանի ռուսական ավիաբազայում կործանիչներ են հայտնվել՝ սրբերի դիմապատկերներով

Հայաստանի ռուսական ավիաբազայում կործանիչներ են հայտնվել՝ սրբերի 
դիմապատկերներով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ավիաբազայում ՄիԳ-29 երեք արդիական բազմանպատակային կործանիչների կողերին տեղ են գտել սուրբ իշխաններ Ալեքսանդր Նեւսկու, Դմիտրի Դոնսկոյի եւ սուրբ նահատակ Մերկուրի Սմոլենսկու դիմապատկերները: Հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով ՌԴ զորամիավորման հրամանատարի օգնական վարդապետ Անդրեյը (Վացը) կատարել Է արդի ավիացիոն տեխնիկայի օծման ծիսակարգ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:     

Մարտական ինքնաթիռների վրա սրբերի դիմանկարները պատկերվել են ավիաբազայի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովի նախաձեռնությամբ: Զինվորական օդաչուները համոզված են, որ մարտական մեքենաների ֆյուզելաժների վրա սրբերի դիմապատկերները ոչ միայն պաշտպանում են իրենց, այլեւ ամրապնդում են անձնակազմի մարտական ոգին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am