Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Մխիթարյանը կսկսի մարզվել 3-5 օրից

Մխիթարյանը կսկսի մարզվել 3-5 օրից

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահեցնում է` Մխիթարյանն առաջիկա օրերին կվերսկսի մարզումները: «Մխիթարյանի վերակագնողանական փուլն ավելի արագ է ընթանում, քան ենթադրվում էր: Մենք հույս ունենք, որ երեք կամ հինգ օրից նա կսկսի նորմալ մարզվել: Ինձ ասել են, որ նա այժմ արագ է վերականգնվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կլոպի խոսքերը մեջբերում է «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել Գերմանիայի առաջնության 4-րդ տուրում «Մայնց»-ի դեմ արտագնա խաղում: Ֆուտբոլիստը փոխարինման է մտել հանդիպման 70-րդ րոպեին, իսկ խաղի վերջնամասում, մրցակցի պաշտպանի կողմից ոտքին ստացած հարվածի հետևանքով վնասվածք է ստացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am