Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Քաղաքագետը Հայասատանում փոփոխությունների ուղին տեսնում է իշխանություն- ընդդիմություն համագործակցության մեջ

Քաղաքագետը Հայասատանում փոփոխությունների ուղին տեսնում է իշխանություն-
ընդդիմություն համագործակցության մեջ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը առաջարկում է երկրում բարեփոխումներ իրականացնելու իր տեսլականը: Հարթակին կանգնող ուժը պետք է առաջնորդվի «եղիր հայամետ, գործիր հայաստանակենտրոն» սկզբունքով: Հոկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց քաղաքագետը: «Իշխանությունն ու ընդդիմությունը համբերատարորեն պետք է օգնեն իրար Հայաստանը փոփոխությունների տանելու համար, այլապես բևեռացված աշխարհում մենք տանուլ կտանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետի խոսքով` «թեժ աշուն» ու «սառը ցնցուղ» արտահայտությունները գործադրողները պետք է հաշվի առնեն, որ ժողովուրդն ինքնիշխան է ու պետք է կայանա նրա կամքը: «Որևէ ժողովուրդ, որը կամք ունի երկրում մնալու ու երկիր ստեղծելու, ոչ մի այլ երկրի կողմից չի կարող ճնշվել»,- ասաց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանը կարծում է, որ հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի տրամադրությունը կհուշի ընդդիմության ղեկավարությանը, թե ինչ պահանջներ առաջարկել: «Այն, թե ես ինչ կուզենայի հանրահավաքում հնչեր. եթե իսկապես արմատական փոփոխություններ է ուզում եռյակը, ապա այն չպետք է հանգի միայն իշխանության փոփոխության պահանջին: Երկրում պետք է կառուցվի իրավական պետություն, պետք է հստակ ասեն, թե տնտեսական քաղաքականության հենքն ինչն է լինելու: Ես կուզենայի Գերմանիայի տնտեսական ուսմունքն այստեղ կիրառվեր: Իսկ արտաքին քաղաքականության ոլորտում էլ պետք է հռչակվի` «ոչ մի կողմնորոշում» մոտեցումը, ցանկացած կողմնորոշում մահ է բերում»,-ավելացրեց քաղաքագետը` քաղաքական  գործընթացի մոնիտորինգի գործում կարևորելով սոցիոլոգների ու քաղաքագետների դերը:

Եվրասիական տնտեսական միությունից քաղաքագետը մեկ կարևոր ակնկալիք ունի, որ Հայաստանի իշխանությունները պետք է խրախուսեն ներքին արտադրողներին` միաժամանակ խոչընդոտելով ներկրումները Հայաստան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am