Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունում քննարկվել են հարկային ոլորտի օրենսդրական բարեփոխումները

Կառավարությունում քննարկվել են հարկային ոլորտի օրենսդրական բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հաստատված օրակարգի համաձայն՝ նիստում քննարկվել են «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի մշակած՝ արտոնագրային վճարներին վերաբերող առաջարկները: Մասնավորապես, արծարծվել են ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող գործունեության որոշ տեսակների համար տեղական արտոնագրային հարկի սահմանմանը, ձեռնարկատիրական արտոնագրի ժամկետի երկարաձգմանը, զեղչային համակարգի կիրառմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Քննարկման ընթացքում խորհրդի անդամներն իրենց դիտարկումներն են ներկայացրել փոփոխությունների վերաբերյալ և հանդես եկել առաջարկություններով: Ամփոփելով` վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է լրամշակել հարկային ոլորտին վերաբերող բարեփոխումների փաթեթը և վերջնական տարբերակ ներկայացնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am