Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության 
հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան մասնաճյուղի կամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում, ծանոթացել Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրությանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Հայոց ցեղսպանության թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ՀՑԹԻ գիտաժողովների սրահում Հայոց ցեղասպանությունը վերապրած ծագումով Չմշկածագից Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի և նրա կյանքի ոդիսականի պատմության մասին դասախոսություն է ներկայացրել ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորներին: Ներկաները հնարավորություն են ունեցել դիտելու Արշալույս Մարտիկանյանի մասին պատմող տեսաշար և «Հոշոտված Հայաստան» ֆիլմը:
Այնուհետև ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել բանախոսին: Խաղաղության կորպուսը գործում է Հայաստանում 1992 թվականից Հայաստանի կառավարության հրավերով: Ներկայումս ավելի քան 80 կամավոր ծառայում է ՀՀ տարբեր մարզերում, որոնք իրենց գործունեությունն են ծավալում երկու ծրագրերի շուրջ՝ անգլերենը որպես օտար լեզու և համայնքի երիտասարդության զարգացում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am