Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԱԺ քառօրյա. Օր երրորդ. ՈՒՂԻՂ

ԱԺ քառօրյա. Օր երրորդ. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկեց խորհրդարանական հերթական քառօրյայի երրորդ օրը: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն այն հարցերը, որոնց քննարկումը խորհրդարանն ավարտել է նախորդ օրը կայացած նիստի ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովը սեպտեմբերի 30-ին կայացած նիստում ավարտել է 2014 թվականի հունիսի 3-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջեւ Լիբանանում Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության եւ աջակցության մասին» տեխնիկական համաձայնագրի քննարկումը, որով նախատեսվում է իտալական ստորաբաժանումների կազմում հայ խաղաղապահներ ուղարկել Լիբանան:

Խորհրդարանն ավարտեց նաև ԱԺ մի խումբ պատգամավորների հեղինակած՝«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը:

Ավարտվել է նաև արտահերթ կարգով խորհրդարանի քննարկմանը ներկայացված՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել են ՀԱԿ խմբակցության պատգամավորները: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի զինված ուժերը չեն կարող  օգտագործվել արտակարգ դրության ժամանակ, բացառությամբ տարերային աղետների դեպքում. այդ դեպքում էլ կարող են օգտագործվել բանակի մարդկային ռեսուրսները, տրանսպորտային միջոցները, սակայն առանց զենք-զինամթերքի:

Ավարտված հարցերի քվեարկությունից հետո խորհրդարանը կշարունակի Հանրային հեռուստառադիոընկերության 2013թ. գործունեության վերաբերյալ հաղորդագրությունը: Հիմնական զեկուցողն է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am