Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը հավանություն տվեց ԵՏՄ-ի մասին պայմանագրի վավերացմանը

Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը հավանություն տվեց ԵՏՄ-ի մասին պայմանագրի վավերացմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը (ստորին պալատը) հոկտեմբերի 1-ի իր լիագումար նիստում հավանություն Է տվել «Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրի վավերացման մասին» օրինագծին, ինչից հետո փաստաթուղթը կուղարկվի Սենատի (վերին պալատ) քննարկմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Ղազախստան» գործակալությանը:

Մաժիլիսի միջազգային գործերի կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ պայմանագրի կողմերը հիմնում են Եվրասիական տնտեսական միություն, որի շրջանակներում ապահովվում Է ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժը, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության անցկացումը տնտեսության այն ճյուղերում, որոնք սահմանված են սույն պայմանագրոa եւ ԵՏՄ-ի շրջանակներում գործող միջազգային պայմանագրերով:-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am