Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում ՌԴ բանակը վարժանքներ է անցկացնում

Հայաստանում ՌԴ բանակը վարժանքներ է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՌԴ ռազմական բազայի Կախմուդ ուսումա-մարզական համալիրում ընթանում են մարտավարական վարժանքներ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում: Վարժանքները նվիրված են քիմիական և կենսաբանական արտակարգ իրավիճակներին: Այս մասին սեպտեմբերի 30-ին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ Հարավային ռազմական տարածքի մամուլի ծառայությունը:

Եռօրյա ուսումնավարժանքներին մասնակցում են 100 զինծառայողներ և 30 միավոր ռազմական ու հատուկ նշանակության տեպնիկա:

Վարժանքների հիմնական նպատակն է սովորեցնել ճառագայթաբանական, քիմիական և կենսաբանական գումարտակների մասնագետներին հայտնաբերել և ոչնչացնել ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչները, վարակի տարածման կանխարգելումը, անձնական իրերի, հանդերձանքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի սանիտարական և հատուկ մշակումը:

Ուսումնավարժությունների ընթացքում կիրառվելու է առավել քան 150 կգ չոր ախտահանող նյութ, որը չի ներկայացնում բնապահպանական վտանգ Հայաստանի Հանրապետության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am