Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՌԴ-ի տնտեսության աճի անկումը անպայմանորեն չի հանգեցնելու ՀՀ-ի տնտեսության աճի միտումների նվազմանը

ՌԴ-ի տնտեսության աճի անկումը անպայմանորեն չի հանգեցնելու ՀՀ-ի տնտեսության 
աճի միտումների նվազմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը համարում է, որ Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերի նվազումը պարտադիր չի, որ հանգեցնի Հայաստանի տնտեսական աճի միտումների նվազմանը: Այս մասին սեպտեմբերի 30-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց նա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցները ինչպես են ազդում Հայաստանի տնտեսության վրա, Հորթոնը նշեց. «Ըստ իս` պատժամիջոցների ազդեցությունն արդեն նկատելի է Ռուսաստանի տնտեսության վրա: Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունները զարգացումների առումով շատ նման են, եթե գրաֆիկ գծենք ու կորերն ստանանք, դինամիկան շատ նման կլինի իրար: Բայց հարկ է նշել, որ վերջին մեկ-երկու տարիներին Ռուսաստանի տնտեսական աճի տեմպը դանդաղում էր, բայց դեպի Հայաստան ուղղվող դրամական փոխանցումներն աճում էին: Այս տարի Հայաստան եկող դրամական փոխանցումները նախ սկսել են մնալ անփոփոխ, հետո` նվազել»:

Նրա խոսքով` Հայաստանը մոտ 300 միլիոն դոլարի ապրանք է արտահանում Ռուսաստան, և եթե փորձի անգամ տասնապատկել իր ներկայությունը ռուսական շուկայում, միևնույն է Հայաստանի  մասնաբաժինը այդ շուկայում շատ փոքր է լինելու: «Այդ պատճառով էլ, երբ ռուսական տնտեսության աճի տեմպը դանդաղում է, դա չի նշանակում, որ դա ինքնաբերաբար պետք է բացասաբար ազդի հայկական տնտեսության վրա, հատկապես, եթե հայկական տնտեսությունը կարողանա ավելի խորը ներթափանցել նրանց շուկա, սակայն, դա էլ բարդ է, քանի որ այնտեղի գործարար միջավայրն ավելի դժվար է, քան Հայաստանինը»,- հավելեց Հորթոնը:

Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և մի շարք այլ երկրներ պատժամիջոցներ են մտցրել մի շարք ռուս և ուկրաինացի գործիչների և կազմակերպությունների դեմ, ովքեր, ըստ վերը նշված երկրների, մեղավոր են Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման մեջ։  Եվրամիությունն արգելել է պարտային ֆինանսավորման կազմակերպումը Ռուսաստանի վառելիքաէներգետիկական երեք ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի, «Տրանսնեֆտ»-ի, «Գազպրոմնեֆտ»-ի համար, ինչպես նաև ռուսական երեք խոշորագույն  պաշտպանական կոնցեռնների՝ «Ուրալվագոնզավոդ»-ի, «Օբորոնպրոմ»-ի եւ Միավորված ավիաշինական կորպորացիայի համար:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am