Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵԽԽՎ-ն Եվրոպայում նեոնացիզմի աճը դատապարտող բանաձեւ Է ընդունել

ԵԽԽՎ-ն Եվրոպայում նեոնացիզմի աճը դատապարտող բանաձեւ Է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում սեպտեմբերին 30-ին ձայների մեծամասնությամբ ընդունվել Է բանաձեւ, որով անվերապահորեն դատապարտվում Է Եվրոպայում նեոնացիզմի դրսեւորումների աճը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդունված տեքստում նշված Է, որ «Խորհրդարանական վեհաժողովն անվերապահորեն դատապարտում Է Եվրոպայում նեոնացիզմի (իրավական ծայրահեղականության) դրսեւորումների եւ նեոնացիստական կուսակցությունների ու շարժումների աճը, որոնցից ոմանք խորհրդարան են անցել պետության կամ եվրոպական մակարդակով»:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի 47 պետություններին կոչ Է արել՝ մշակել նեոնացիստական գաղափարոխոսության դեմ պայքարի գործողությունների պլաններ: ԵԽԽՎ-ն նաեւ հանդես Է եկել Եվրոպայի խորհրդի «ո՛չ ատելության հրահրմանը» արշավի շարունակման աջակցության օգտին՝ Եվրոպայի երիտասարդության ներգրավմամբ: Այն անհրաժեշտ Է համարում գործողությունների պլան մշակել ոստիկանության եւ հատուկ ծառայությունների, այդ թվում ինտերնետ-ոստիկանության համար՝ ինտերնետ-ռեսուրսներում նեոնացիստական ատելության դեմ պայքարելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am