Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆինանսների նախարարությունը տեղաբաշխել է 1 մլրդ դրամի պարտատոմսեր

Ֆինանսների նախարարությունը տեղաբաշխել է 1 մլրդ դրամի պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարարությունն անցկացրել է 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52289152 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 700 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 684 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 16 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 929 մլն 504 հազար 391 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.5009 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.5200 տոկոս: Աճուրդին մասնակցել են 4 գործակալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am