Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արոնյանն այլևս 2-րդ լավագույնը չէ աշխարհում

Արոնյանն այլևս 2-րդ լավագույնը չէ աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը նահանջել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:

Նոր վարկանիշային աղյուսակում Արոնյանը զիջել է դիրքերը` իջնելով 5-րդ հորիզոնական: Նա ունի 2793 միավոր: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Երկրորդ տեղը զբաղեցնում է իտալացի Ֆաբիանու Կարուանան, երրորդ տեղում Վեսելին Տոպալովն է, չորրորդում` Ալեքսանդր Գրիշչուկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ ընդգրկվել են նաև Գաբրիել Սարգսյանը (53-րդ տեղ, 2690 միավոր), Հրանտ Մելքումյանը (64-րդ տեղ, 2678 միավոր), Սերգեյ Մովսիսյանը (93-րդ տեղ, 2657) և Վլադիմիր Հակոբյանը (94 տեղ, 2657 միավոր):  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am