Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանն ի սկզբանե դեմ էր, որ ԻԼԻՊ-ը գոյություն ունենա

Իրանն ի սկզբանե դեմ էր, որ ԻԼԻՊ-ը գոյություն ունենա

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իսլամը դեմ է որևէ ծայրահեղության և ահաբեկչության: Այս մասին սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան կատարած այցի ընթացքում նշեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին՝ անդրադառնալով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման խնդրին:

««Իսլամական պետություն» անվանման հետ խնդիր կա: Սա իսլամ չէ: Այս խմբավորումը ստեղծվել է երեք տարի առաջ որոշ ուժերի միջոցով: Շատ երկրներ դեր են ունեցել դրա ստեղծման գործում և շատ օգնություն են տվել իրենց: Իրենք կարողացել են ահաբեկչությունների միջոցով որոշ ձեռքբերումներ ունենալ: Այսօր նրանց ոչնչացնելու համար շատերը համագործակցում են: Դժբախտաբար մեծ երկրներն ուշադրություն չդարձրին Իրանի կարծիքին: Իրանն ի սկզբանե դեմ էր, որ նման խմբավորում գոյություն ունենա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նշեց Ռեիսին:

Դեսպանի խոսքով՝ խմբավորումը կարողացավ սպառնալիքներով  և ահաբեկչությամբ առաջ գնալ: «Իրաքի պետության դիմումի համաձայն՝ Իրանը խորհդատվական ծառայություններ է մատուցում, քանի որ իմ երկիրը մեծ փորձ ունի այս բնագավառում: Իրանն իր պատրաստակամությունն է հայտնել օգնել Իրաքին խորհրդատվական գործում և այս վտանգը տարածաշրջանից վերացնելու հարցում»,- հավելեց Իրանի դեսպանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Իրանն ԱՄՆ-ի հետ կհամագործակցի այս հարցի շուրջ` դեսպանը պատասխանեց. «Մենք որևէ մեկի հետ համագործակցելու կարիք չունենք: Դժբախտաբար, եթե իրենք սկզբից լսեին Իրանի կարծիքը, այսպիսի իրավիճակի առջև չէինք կանգնի: Բազմաթիվ երկրներ են օգնել նրանց և զենք մատակարարել, իսկ  երեք տարի հետո կանգնել են խմբավորումը վերացնելու անհրաժեշտության փաստի առաջ»,- նշեց նա:

«Իսլամական պետությունը» կամ «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» իսլամիստական ահաբեկչական կազմակերպություն է: Գործում է Իրաքի և Սիրիայի տարածքում: Ձևավորվել է 2006 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am