Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում կխրախուսվի գայլերի որսը

Գեղարքունիքի մարզում կխրախուսվի գայլերի որսը

ԳԱՎԱՌ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի համայնքներում որսորդները ձեռնամուխ կլինեն գայլերի որսին, որն արդեն թույլատրվել է կառավարության որոշմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, ՀՀ բնապահպանության նախարարության միջոցներով յուրաքանչյուր խփված գայլի համար որսորդները ստանալու են 100 հազար դրամի պարգեւավճար:

Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության միջոցով արդեն համայնքներին փոխանցվել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ցուցում-հանձնարարականը` գայլերի որս սկսելու ուղղությամբ: Գայլերի դեմ պայքարը հրատապ խնդիր է դարձել Գեղարքունիքում, որտեղ միայն սեպտեմբերի ընթացքում արդեն 3 համայնքներում գրանցվել է գայլերի հարձակման  դեպք ` տնտեսութուններին պատճառած խոշոր չափի վնասներով:

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 18-ին որոշում է ընդունել և 2014թ. ընթացքում որսված գայլերի դիմաց պարգևատրման գումար վճարելու ծախսը փոխհատուցելու համար ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել 20 մլն դրամ: Էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու համար որսաշրջանի ընթացքում նախատեսվում է որսալ 200 գայլ, ինչը կապահովի տվյալ միջոցառման արդյունավետությունը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am