Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուս պաշտոնյան բարձր է գնահատում հայ-ռուսական մշակութային և հումանիտար կապերը

Ռուս պաշտոնյան բարձր է գնահատում հայ-ռուսական մշակութային և 
հումանիտար կապերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի  հումանիտար և մշակութային կապերը շատ խորն են և գալիս են դարերի խորքից: Այս մասին հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբի 7-րդ նիստում նշեց ՌԴ Նախագահի միջազգային մշակութային հարցերով համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: «Ռուսաստանի և Հայաստանի սերտ համագործակցությունը տարբեր ոլորտներում այնքան խորն է, որ դրա մասին խոսելու համար երկար ժամանակ է հարկավոր: Երկու երկրների բարեկամական կապերը շատ խորն են և ներդաշնակ, և ես կարծում եմ, թե մենք դեռ ընդլայնելու ենք այդ համագործակցության շրջանակները, ինչի համար կան բոլոր նախադրյալները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շվիդկոյը:

Նա ընդգծեց, որ հայ-ռուսական բարեկամական ակումբներ, ինչպիսին խորհրդարանական ակումբն է, կարելի է ստեղծել ցանկացած փողոցում, քանի որ խորն են կապերը նաև երկու ժողովուրդների միջև: «Ես կարծում եմ, որ հայ-ռուսական բարեկամության ցանկացած ակումբ ստըեղծելու համար մեզանից շատ ժամանակ չի պահանջվի, քանի որ երկու ժողովուրդների միջև հումանիտար, մշակութային և մնացած բոլոր ոլորտներում կապերը շատ խորն են և գալիս են դարերի խորքից: Նման հատուկ ակումբներ ստեղծելու կարիք երևի չկա էլ՝ հաշվի առնելով ներկայիս բարեկամական կապերը երկու երկրների ժողովուրդների միջև»,- նկատեց Շվիդկոյը:

ՌԴ Նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչն առանձնակի ընդգծեց սերտ կապերը Հայ Առաքելական Եկեղեցու և Ռուս Ուղղափառ եկեղեցու միջև՝ հավելելով, որ նաև եկեղեցին է կապող օղակ երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդման, ինչպես նաև մշակութային և հումանիտար ոլորտում սերտ համագործակցության համար:

Շվիդկոյը հիշեցրեց, որ Ռուսաստանում մեծ հայկական համայնք կա, որը կարևոր դեր է կատարում երկրի կյանքում: «Ռուսաստանում հայկական համայնքը կարևոր դեր է կատարում մեր երկրի կյանքի բոլոր ոլորտներում: Եվ ամենակարևորն այն է, որ Ռուսաստանում հայերը պահպանում են իրենց ազգային ինքնությունը, սեփական ավանդույթները, ինչին մենք աջակցում ենք: Շատ ենք կարևորում Մոսկվայում հայկական եկեղեցու առկայությունը, որը ոչ միայն հայերի, այլ նաև Ռուսաստանի ցանկությունն էր, որը կյանքի կոչվեց»,- ասաց Շվիդկոյը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ իր հերթին նշեց, որ հայ-ռուսական հումանիտար կապերը խորն են, սակայն դրանց զարգացման համար նոր հեռանկարներ կան, որոնք կյանքի կոչելու համար հարկավոր է լրացուցիչ ջանքեր ձեռնարկել: ԱԺ փոխնախագահի խոսքով՝  այդ կապերն ամրապնդելու գործում շատ կարևոր է երիտասարդների ակտիվ մասնակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am