Չինական մարտանավեր են ժամանել Իրան՝ մասնակցելու վարժանքների
11:20, 22 Սեպտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի ռազմածովային ուժերի նավերը պատմական այց են կատարել Իրան: Պատմության մեջ առաջին անգամ երկու մարտանավ ժամանել է Բենդեր Աբաս նավահանգիստ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նավահանգիստը գտնվում է Պարսից ծոցի հակառակ ափին` Բահրեյնի կողմից, որտեղ տեղաբաշխված է ԱՄՆ-ի Հինգերորդ նավատորմի ռազմածովային բազան:
Ինչպես հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ ծովակալ Հոսեյն Ազադը, մարտանավերը մասնակցելու են համատեղ վարժանքների:
Իրանը եւ Չինաստանը վերջին ժամանակներս ուժեղացրել են իրենց ներկայությունը համաշխարհային օվկիանոսում՝ Ադենի ծոցում մասնակցելով ծովահենների դեմ ուղղված գործողություններին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում