Քաղաքականություն

Հայ խաղաղապահների 32 հոգանոց զորախումբը նախապատրաստվում է Լիբանանում առաքելության

2 րոպեի ընթերցում

Հայ խաղաղապահների 32 հոգանոց զորախումբը նախապատրաստվում է Լիբանանում առաքելության

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական խաղաղապահ ուժերի 32 հոգանոց ջոկատ կմեկնի Լիբանան առաքելության: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը: «Նախապատրաստվում ենք, բայց դեռ չգիտենք` երբ հրամանը կգա, որ օրվա համար: Գիտենք, որ բազայի պաշտպանություն է լինելու, բայց պայմաններին, իրադրությանը ծանոթ չենք»,-հայտնեց գեներալ-մայոր Սիմոնյանը:Նրա խոսքով` իրենք խնդրանք են ներկայացրել, որ հրամանատարական կազմից երկու-երեք հոգի գործուղվեն առաքելության վայր մինչ խմբի մեկնելը` տեղում ուսումնասիրելու իրադրությունը, ծառայության վայրը:

«Զեկուցագիրս գնացել է, վերադասի որոշմանն ենք սպասում: Ընդհանրապես որքան առաքելություն ունեցել ենք, միշտ առաքելությունից առաջ ընդունված կարգ է, որ գնում, ուսումնասիրում են հրամանատարական կազմից, հետո է գործուղվում խումբը»,-հայտնեց Արթուր Սիմոնյանը:

ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու վերաբերյալ ընթանում էին բանակցություններ ՄԱԿ-ի և Իտալիայի ՊՆ-ի հետ զորախմբի կառուցվածքի, տեղակայման վայրի, խնդիրների, թիկունքային ու տեխնիկական ապահովման և այլ հարցերի շուրջ, որոնք բերեցին ցանկալի արդյունքի:Հայ խաղաղապահներն առաքելություն են իրականացնում նաև Աֆղանստանում, Կոսովոյում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում