Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տասներեք զավակների հայրը Ծնողական փառքի մեդալակիր է

Տասներեք զավակների հայրը Ծնողական փառքի մեդալակիր է

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առիթով Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նոր` Ծնողական փառքի մեդալով պարգեւատրեց տասներեք զավակների հայր Վոլոդյա Մկրտչյանին:  Նախագահական նստավայրում պարգեւատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Մկրտչյանը նախ շնորհավորեց հայ ժողովրդին անկախության տոնի առթիվ եւ խաղաղություն մաղթեց աշխարհին, ապա` երախտագիտություն հայտնեց երկրի ղեկավարին` նման պարգեւի արժանացնելու համար: «Աշխարհին եւ մեր երկրին մաղթում եմ խաղաղություն, մենք բոլորս պետք է լինենք միասին միասնական, դրա մեջ է մեր ուժը» ,-ասաց պարգեւատրվածը:

Վոլոդյա Մկրտչյանի տասներեք զավակներն ունեն բարձրագույն կրթություն: Նրանցից երեքն ավարտել են երկու բուհ, իսկ մեկը` երեք բուհ: Նրա կինը հինգ ամիս առաջ մահացել է, իսկ նա պարգեւատրման էր ներկայացել դուստրերից մեկի հետ:

ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առիթով տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ հանձնել է պարգևները, որոնց թվում առաջին անգամ եղել են նաև «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ նոր օրենքով սահմանված մեդալներն ու շքանշանները: Մինչ այժմ սահմանված պետական բարձր պարգևներին ավելացել են Երախտագիտության մեդալը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալը, Ծնողական փառքի մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը և Բարեկամության շքանշանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am