Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՀՀ Նախագահը չի բացառում հայ-թուրքական արձանագրությունների հետկանչի հավանակությունը

ՀՀ Նախագահը չի բացառում հայ-թուրքական արձանագրությունների հետկանչի 
հավանակությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառում, որ Ազգային ժողովից կարող են հետ կանչվել հայ-թուրքական արձանագրությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ Նախագահը հայտարարել է Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողության ժամանակ` արձագանքելով ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի ելույթին:

«Ազգային ժողովից կարող ենք հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները, բայց ոչ այն պատճառով, որ այդ արձանագրությունները մեզ օգուտ չբերեցին կամ կարող են վնասել հայ ժողովրդին կամ Հայաստանի Հանրապետությանը, այլ որովհետև այդ արձանագրություններն իրենց հիմնական դերը կատարել են կամ կատարում են: Այնպես որ, տեսնենք` ինչպես կդասավորվի»,- նշեց Սերժ Սարգսյանը:

2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններԱրձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:

2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ Նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am