Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սիսի կաթողիկոսության կալվածքների վերադարձի գործին պետք է ներգրավել լավագույն մասնագետներին. Հարութ Սասունյան

Սիսի կաթողիկոսության կալվածքների վերադարձի գործին պետք է ներգրավել 
լավագույն մասնագետներին. Հարութ Սասունյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը խրախուսելի և կարևոր քայլ է համարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի որոշումն`  այս տարի դիմել թուրքական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով: «Առաջին քայլը պետք է լինի տեղական դատարան դիմելը, որից հետո նոր կդիմենք Վճռաբեկ դատարան, ապա` Սահմանադրական դատարան: Արդեն երկար տարիներ նշվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ բան չի կարող տալ և պետք է զբաղվել պահանջատիրության հարցով` Թուրքիայից պահանջելով հատուցում, հայկական հողերի և կալվածքների, եկեղեցական ունեցվածքի, բանկերում պահ տրված գումարների վերադարձն իրենց օրինական տերերին: Սակայն, պետք է շատ զգույշ այդ ամենն անել: Պետք է լավ պատրաստված լինենք: Եթե դատարան դիմենք, չեմ խոսում թուրքական, այլ ավելի բարձր եվրոպական դատարանի մասին, և տանուլ տանք դատը, ապա դա կործանիչ հետևանքներ կունենա Հայ դատի համար»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` պարզաբանեց Սասունյանը` հավելելով, որ պարտադիր չէ միայն հայ մասնագետների հետ աշխատել, այլ գործին պետք է ներգրավել լավագույններին` հաջողության հասնելու համար:

Սեպտեմբերի 19-20-ը Երևանում անցկացվող Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս. Օ.Տ.Տ. Արամ Ա-ն հայտարարել է, որ այս տարի պատրաստվում է դիմել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով: «Մենք Սահմանադրական դատարանից պահանջելու ենք մեզ վերադարձնել մեր կալվածքները, իսկ Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից դիմումի մերժման դեպքում դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան և մինչև վերջ պայքարելու ենք մեր նպատակին հասնելու համար»,- ասել է Արամ Ա-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am