Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ցանկացած հայ պետք է տոգորված լինի հայրենիքում տանտեր լինելու գաղափարով. Սերժ Սարգսյան

Ցանկացած հայ պետք է տոգորված լինի հայրենիքում տանտեր լինելու 
գաղափարով. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն անկախ Հայաստանի առջև ծառացած առանցքային մարտահրավեր է համարում արտագաղթը: Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման խոսքում ՀՀ Նախագահը նշեց, որ արտագաղթի դեմ  պայքարի համար պետք է միավորվեն բոլոր ջանքերը: «Արդի իրողությունն այնպիսին է, որ կարող ենք խոսել Սփյուռքի նոր սերնդի մասին: Եվ այս պարագայում միմյանց մեղադրելու փոխարեն մենք պետք է համատեղ քայլեր ձեռնարկենք բացթողումները շտկելու ուղղությամբ» «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ հայրենիքը չպետք է հայի համար բանտ լինի, սակայն, միևնույն ժամանակ այն չպետք է հյուրանոց լինի: «Յուրաքանչյուր հայ պետք է տոգորված լինի հայրենիքում տանտեր լինելու գաղափարով: Յուրաքանչյուր հայ պետք է հայրենիքում օջախ ունենա և այստեղ իրեն տանտեր զգա»,- շեշտեց ՀՀ Նախագահը:

Նրա դիտարկմամբ`  համաշխարհայնացման ներկա պայմաններում Հայաստանն ու Սփյուռքը պետք է միավորեն ջանքերը հայրենիքի զարգացումն ու անվտանգության ապահովումը արդյունավետ առաջ տանելու համար: «Սփյուռքի աջակցությունը միշտ կարևոր է եղել մեզ համար` մեր երկրի անվտանգության ապահովման և համազգային խնդիրների լուծման ճանապարհին: Մենք միշտ զգացել ենք Սփյուռքի աջակցությունը և վստահ ենք, որ շարունակելու ենք միասնաբար առաջ տանել համազգային խնդիրների լուծմանն ուղղված մեր քայլերը»,- նշեց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը հավելեց, որ հայրենիքը միշտ պատրաստ է աջակցել  սփյուռքահայությանը` հայրենիքում ներդրումներ կատարելու գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am