Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էրդողանն ԱՄՆ-ում կհանդիպի Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդին

Էրդողանն ԱՄՆ-ում կհանդիպի Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան թեմի 
առաջնորդին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնող Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի ԱՄՆ Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում:

Սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը կայանալիք նիստների ժամանակ Էրդողանին ԱՄՆ-ում կուղեկցեն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, շրջակա միջավայրի և քաղաքաշինության հարցերով նախարար Իդրիս Գյուլունջեն, էկենոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը:

Նյու Յորք կատարելիք այցի շրջանակում Էրդողանը մի շարք հանդիպումներ կունենա տարբեր անձանց հետ: Նա կհանդիպի նաև ԱՄՆ մուսուլմանական համայնքի և Հրեաների համաշխարհային կոնգրեսի ներկայացուցիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am