Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերություններում պատրաստ է այնքան հեռու գնալ, որքան դրան պատրաստ է ԵՄ-ն. Նալբանդյան

Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերություններում պատրաստ է այնքան հեռու գնալ, որքան 
դրան պատրաստ է ԵՄ-ն. Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստ է զարգացնել և առավել խորացնել հարաբերությունները Եվրոպական Միության հետ և գնալ այնքան հեռու, որքան դրան պատրաստ է ԵՄ-ն: Այս մասին Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին, թե որքանով ԵՏՄ-ին անդամակցությունը կխանգարի Հայաստանին` ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը: «Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք խորացնել, զարգացնել, ամրապնդել հարաբերությունները Եվրամիության հետ, գնալ այնքան հեռու,  որքան դրան պատրաստ է Եվրամիությունը: Սակայն դա չպետք է լինի ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների և ոչ ի հաշիվ այլ ինտեգրացիոն գործընթացներում ներգրավված լինելու մեր ցանկության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց նախարարը:

Նա հիշեցրեց, որ երբ Հայաստանը անցած տարվա սեպտեմբերի 3-ին հայտարարեց ՄՄ-ին անդամակցելու ցանկության մասին, 10 օր անց Երևանում անցկացվել է Եվրամիության Արևելյան գործընկերության նախաձեռնությամբ արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Եվ այդ ժամանակ Եվրամիությունից ներկա բարձր պաշտոնյաների ներկայությամբ ես նույն բանն ասացի: Նրանք էլ քաջ տեղյակ էին, որ այդպես է եղել նախաձեռնությունից առաջ և ամբողջ բանակցային ընթացքում և այսօր, ուստի, որևէ մեկն այլ կարծիք չուներ»,- նկատեց նախարարը:

Նալբանդյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Հայաստանը և ԵՄ-ն Վիլնյուսում համատեղ հայտարարություն են ընդունել համագործակցությունը փոխադարձ հետքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում շարունակելու համար, որում ընդգծված են համագործակցության ուղիները և հետագա անելիքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am