Սփյուռք

Փլուզվել է Թբիլիսիի Սուրբ Մինաս եկեղեցու ծածկի մի մասը

1 րոպեի ընթերցում

Փլուզվել է Թբիլիսիի Սուրբ Մինաս եկեղեցու ծածկի մի մասը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսում, սեպտեմբերի 19-ի մոտ ժամը 18:00-ին փլուզվել է հայկական Սուրբ Մինաս եկեղեցու ծածկի մի մասը: Եկեղեցին գտնվում է Հավլաբար պատմական տարածքում, Գելաթիի 13 հասցեում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով yerkramas.org-ը, հենց այդ ժամանակ նույն վայրում Հայ Առաքելական եկեղեցու վրացական թեմին կից «Հայարտուն» մշակութային կենտրոնում անցկացվում էր հանդիպում հայ համայնքի և Վրաստանի վարչապետի խորհրդական Գուրամ Օդիշարիայի հետ, ում տեղեկացրել են դեպքի մասին:

Սուրբ Մինասն այն հինգ եկեղեցիների ցանկում է, որոնք վրացական իշխանությունը տարիներ շարունակ խոստանում է վերականգնել և դիտարկել դրանց փոխանցման հարցը Հայ Առաքելական եղեկեցուն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում