Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի Նախագահը շնորհավորել է Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահին

Արցախի Նախագահը շնորհավորել է Հարավային Օսիայի Հանրապետության 
Նախագահին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Լեոնիդ Տիբիլովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Հարգելի Լեոնիդ Խարիտոնի,

Արցախի Հանրապետության իշխանությունների, ժողովրդի եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի ողջ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ:

Հարավ-օսիական եղբայրական ժողովուրդն անցել է դեպի անկախություն տանող դժվարին ուղի՝ զենքը ձեռքին պաշտպանելով իր պատիվն ու ազատությունը: Հարավային Օսիայի փառավոր որդիների ու դստրերի հայրենասիրությունն ու անձնազոհությունն արժանի են ամենաբարձր գնահատանքի:

Այսօր Հարավային Օսիան մտել է իր պատմության մի նոր փուլ՝ խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով զարգացնելով ու ամրապնդելով իր անկախ պետականությունը, բարձրացնելով քաղաքացիների բարեկեցությունը:

Արցախում բարձր են գնահատում Հարավային Օսիայի հետ բարեկամությունը եւ համոզված են, որ մեր կապերը առաջիկայում եւս շարունակաբար կզարգանան:

Մեկ անգամ եւս ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ազգային տոնի առթիվ: Խաղաղություն եւ բարօրություն, նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ եղբայրական Հարավային Օսիային»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am