Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սյունիքում նշվեց Քաղաքացիական հասարակության օրը

Սյունիքում նշվեց Քաղաքացիական հասարակության օրը

ԿԱՊԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 19-ին Կապանում նշվեց   Քաղաքացիական հասարակության օրը: Քաղաքի մշակույթի կենտրոնի  ճեմասրահում կազմակերպված ՔՀԿ-ԷՔՍՊՈ միջոցառումը, որին մասնակցում էին քաղաքում գործող մոտ մեկ տասնյակ ՀԿ-ներ, կրում էր «Երկխոսություն հանուն փոփոխության… Միասին նշենք Քաղաքացիական հասարակության օրը՝ ունենալով մեր ներդրումը...» խորագիրը: Այստեղ յուրաքանչյուր կազմակերպություն ուներ իր տաղավարը եւ ներկայացնում էր իր առաքելությունը, նպատակներն ու գործունեությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառման սկզբում ընթերցվեց դասախոսություն քաղաքացիական հասարակության մասին: Միաժամանակ կազմակերպվեց «Ֆոնդահայթայթում դրսում» միջոցառումը, որի արդյունքում մասնակից ՔՀԿ-ներից տեղում ձեւավորված հանձնաժողովը հանգանակությունից գոյացած գումարը նպատակաուղղեց համաքաղաքային նշանակության մեկ խնդրի լուծմանը:

«Մենք կարող ենք համախմբվել եւ ապացուցել, որ մեր քաղաքի խնդիրները հնարավոր է լուծել քաղաքացիական հասարակության միասնականությամբ», - իր ելույթում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ Սյունիքի մարզային կազմակերպության պատասխանատու Հրայր Խաչատրյանը: 

Միջոցառման վերջում անցկացվեց ֆլեշմոբ: ՔՀԿ-ների ներկայացուցիչները օրվա խորհուրդը կրող պաստառներով մշակույթի կենտրոնից քայլելով հասան Սյունիքի մարզպետարանի հարակից Գարեգին Նժդեհ հրապարակ, որտեղից էլ` Կապանի քաղաքապետարանի հարակից զբոսայգի:

Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված միջոցառումներ ացկացվեցին նաեւ Սյունիքի Մեղրի, Գորիս քաղաքներում:

Գոհար Իսախանյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am