«Ռոսնեֆտ»-ը լռում է «Նաիրիտ»-ի հարցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար ÐÐ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ներդրումային ծրագիր չի ստացել, իսկ ներկայացված առաջարկությունները կրել են միայն տեխնիկական բնույթ: Այս մասին «Նաիրիտի»-ի հարցով հրավիրված քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նա տեղեկացրեց, որ առաջարկությունները եղել են վերագործարկան հետ կապված հիմնավորումներ և որոշակի ֆինանսական գնահատականներ, սակայն որևէ բիզնես ծրագիր չի ներկայացվել: «Ներդրումային առաջարկությունններ նախկինում եղել են մի քանի արտասահմանյան ընկերությունների կողից, որոնցից վերջինը «Ռոսնեֆտ»-ն էր: Ընկերությունը խոստացել էր մինչև օգոստոսի վերջ ներկայացնել իր առաջարկությունները, սակայն մինչ օրս ոչ մի առաջարկություն չի հնչել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:
Երվանդ Զախարյանը հիշեցրեց, որ ՀՀ Նախագահի և վարչապետի կողմից կա հանձնարարություն` նախապատրաստելու առաջարկություների փաթեթ, որը ելքեր պետք է առաջարկի «Նաիրիտ» գործարարնի հարցի լուծման և հետագա վերագործարկման հետ կապված: «Նախարարությունը վերջին ամիսների ընթացքում կատարել է ուսումնասիրություններ այս թեմայով և պատրաստել է առաջարկությունների փաթեթ, որը կնարկայացվի կառավարությանը: Մասնագետների հետ անցկացվող այս քննարկումը հնարավորությունը կտա լսել նոր տեսակետներ, և առաջարկությունները ներառել փաթեթում»,-տեղեկացրեց նախարարը: Նրա տվյալներով` այսօր «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում ձևակերպված են ավելի քան 2000 աշխատակիցներ, որոնցից ավելի քան 1300-ը գտնվում են հարկադիր պարապուրդում, իսկ ընկերության պարտքը կազում է ավելի քան 102 մլրդ դրամ:
«Այս իրավիճակից ելնելով` «Նաիրիտ»-ի կոլեկտիվում կա սոցիալական լարվածություն, որն, իրոք, անհանգստացնող է: Վերջին մի քանի տարիների ընթացքում «Նաիրիտ»-ի անվտանգության և պահպանության ծախսերը կատարվել են էներգետիկ համակարգի ձեռնարկություններից փոխառությունների միջոցով` նրանց դնելով ծանր դրության մեջ: Երբեմն նույնիսկ անհրաժեշտություն է առաջացել ձևակերպել հավելյալ վարկային միջոցների ներգրավում, որպեսզի կարողանանք «Նաիրիտ»-ի աշխատակիցների արդարացի պահանջներն իրագործել»,- ասաց նա: նախարարը շեշտեց, որ իրավիճակի նման շարունակությունն անընդունելի է, որովհետև չկան միջոցներ «Նաիրիտ»-ին օգնություն ցուցաբերելու համար:
«Նաիրիտ» արհեստական կաուչուկ արտադրող գործարանը հիմնվել է 1940 թվականին: Այն նախկին ԽՍՀՄ երկրներին և ներքին շուկային մատակարարել է մոտ 34 տեսակի քիմիական արտադրանք։ Այժմ «Նաիրիտ»-ը ԱՊՀ-ում և Եվրոպայի երկրներում քլորոպրենային կաուչուկների և լատեքսների միակ արտադրողն է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում