Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է 2 մլն 950 հազար դոլարի առքուվաճառք

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում  կատարվել է 2 մլն 950 հազար  դոլարի 
առքուվաճառք

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում սեպտեմբերի 19-ին կատարվել է 2 մլն 950 հազար դոլարի առքուվաճառք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի պահանջարկը կազմել է  407.75  դրամ, առաջարկը` 408.00  դրամ:

Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 11 գործարք` 29 մլրդ 550 մլն դրամ ընդհանուր ծավալով:  Բացման տոկոսադրույքը կազմել է 7.00 , փակմանը` 7.10 , միջին տոկոսադրույքը կազմել է  7.0047:

Օգոստոսի 13-ին դոլար/դրամ  միջին փոխարժեքը կազմել է 410.29 դրամ, օգոստոսի 14-ին` 408.90, 15-ին` 407.85: Օգոստոսի 16-ին, 17-ին և 18-ին առքուվաճառք չի կատարվել: Օգոստոսի 19-ին միջին փոխարժեքը կազմել է 407.51 դրամ, 20-ին` 407.93, 21-ին, 23-ին և 24-ին  գործարք չի կատարվել: Օգոստոսի  25-ին դոլար/դրամ  միջին փոխարժեքը կազմել է  409.60, 26-ին` 410.50, 27-ին գործարք չի կատարվել: Օգոստոսի 28-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 411.68, 29-ին` 411.75 դրամ: Օգոստոսի 30-ին և 31-ին, ինչպես նաև սեպտեմբերի 1-ին և 2-ին արտարժույթի առքուվաճառք չի կատարվել: Սեպտեմբերի 3-ին դոլար/դրամ  միջին փոխարժեքը կազմել է 410.47, սեպտեմբերի 4-ին 409.68, սեպտեմբերի 6-ին, 7-ին, 8-ին, 9-ին ,10-ին և 11-ին առքուվաճառք չի կատարվել:  Սեպտեմբերի  12-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.00 դրամ:  Սեպտեմբերի 13-ին, 14-ին և 15-ին առքուվաճառք չի կատարվել: Սեպտեմբերի 16-ին միջին փոխարժեքը կազմել է 408.50, սեպտեմբերի 17-ին` 407.02, 18-ին` 407.50 դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am