Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մեջ է մեր հաջողության միակ գրավականը. Հովիկ Աբրահամյան

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մեջ է մեր հաջողության միակ 
գրավականը. Հովիկ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը, Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հայոց Պատրիարք Տեր Ներսես Պետրոս 19-րդը, Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդի նախագահ վերապատվելի Հովել Միքայելյանը, ՀՀ կառավարության անդամներն ու Սփյուռքի 690-ից ավելի կառույցների ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ անչափ ուրախ է հանդիպել բազմաբովանդակ Սփյուռքի հայկական կառույցների ղեկավարներին և համայնքային պատվիրակներին: «Ուրախ եմ նաև, որ պատեհ առիթ է ստեղծվել ձեզ հետ միասին կրկին գնահատելու և արժևորելու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործակցության անցյալն ու ներկան, հստակեցնելու առաջնահերթությունները, ինչպես նաև մտքեր փոխանակելու մեր Հայրենիքի և ազգի համար օրակարգային հարցերի շուրջ: Այս եռամիասնության մեջ է մեր հաջողության միակ գրավականը: Հայոց նորագույն պատմությունը վկայում է, որ միայն միասնական ջանքերի շնորհիվ ենք մենք ի զորու հաղթահարելու համայն հայության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները: Դիպուկ են Գարեգին Նժդեհի խոսքերը. «Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն է, ինչ մի մարմին` առանց հոգու»: Ուստի, մենք հզորանալու ենք մեր համախմբվածությամբ, մեր միասնությամբ, համազգային խնդիրների լուծմանը միտված մեր հաստատակամությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Աբրահամյանը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանն ուժեղ է ու անպարտելի իր երկու թևերի և միասնական Սփյուռքի շնորհիվ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մենք Հայաստանում մեզ ավելի զորեղ ենք զգում՝ թիկունքում ունենալով Սփյուռքի ներուժը: Կառավարության ղեկավարը վստահություն հայտնեց, որ նույն կերպ Սփյուռքն է ընկալում Հայաստանի Հանրապետությունը՝ անկախ ու ազատ Հայրենիքը: «Մենք չունենք և չենք կարող ունենալ առանձին հատվածական շահեր: Մեր շահերը փոխկապակցված են, իսկ մեր գործողությունները պետք է լինեն համաձայնեցված և փոխլրացնող: Կարևորելով Հայաստան -Սփյուռք համագործակցությունը՝ 2008թ. հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծեց Սփյուռքի նախարարություն, որով սկսվեց Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման որակապես նոր փուլ: Ուրախալի է, որ անցած տարիների ընթացքում նախարարությանը հաջողվել է գործընկերային կապեր հաստատել Սփյուռքի բոլոր կառույցների հետ»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ նախարարության գործունեության նկատմամբ վստահության ապացույցն է կազմակերպված այս և այլ համաժողովներին, միջոցառումներին Սփյուռքի ակտիվ ներգրավվածությունը և մասնակիցների թվի շարունակական ավելացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]