Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի 
ոսկե մեդալով

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը ծննդյան 85-ամյակի և ստեղծագործական գործունեության 65-ամյակի առթիվ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի երկարամյա դիրիժորին «Կարինե» օպերետի ներկայացման ավարտին Երևանի քաղաքապետարանի բարձրագույն պարգևը հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով մաեստրոյին՝ Արամ Սուքիասյանը հատկանշել է Յուրի Դավթյանի ստեղծագործական ուղին Երևանի մշակութային կենսագրությունում։ «Սիրելի՛ մաեստրո, մենք նույնպես ոգևորված ենք Ձեր հոբելյանով, որը միայն Ձերը չէ, քանի որ այն վաստակը, որ Դուք ունեք՝ նաև համաքաղաքային է, մայրաքաղաքային մշակույթի մաս է»,- նշել է Արամ Սուքիասյանը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am